
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ շրջական միջավայրի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանին:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել պաշտոնաթող նախարար Էլիկ Գրիգորյանին և շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանին համատեղ աշխատանքի համար:
Շրջակա միջավայրի նախարարի աթոռը թափուր էր այս տարվա մայիսի 5-ից, երբ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Էրիկ Գրիգորյանը ազատվեց նախարարի պաշատոնից։ Գրիգորյանը շրջակա միջավայրի նախարար էր նշանակվել անցած տարվա հունիսի 1-ին, մինչ այդ էլ՝ 2018 թվականի մայիսի 12-ից զբաղեցնում էր Բնապահպանության նախարարի պաշտոնը:
Ռոմանոս Պետրոսյանը 2013 թվականի «Քաղաքացիական պայմանագրի» անդամ է, 2015-ից` կուսակցության վարչության անդամ, և 2018-ի հունիսի 1-ին նշանակվել էր Կոտայքի մարզպետ։




