ԿարևորՀասարակություն

Օգոստոսի 2-ին կիրականացվի Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքը

«Արմենիա» ավիաընկերությունն օգոստոսի 2-ին` ժամը 17:30-ին Կրասնոդար քաղաքի միջազգային օդանավակայանից կիրականացնի Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքը։ Այս մասին տեղեկացնում են Քաղավիացիայի կոմիտեից։

«Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՍՊԸ «Атлас Юг» ընկերության տոմսարկղերից։ Ավիատոմսի արժեքը կազմում է 11․700 ռուբլի։ Ուղեբեռը կարող է լինել առավելագույնը 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)»,- նշում են հյուպատոսությունից և հավելում, որ ՀՀ սահմանը հատող քաղաքացիները, պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի՝ ըստ իրենց բնակության հասցեների։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=984929015282668&id=118681645240747

Կարդացեք նաև

Back to top button