
Սկսվել են Սուրբ Կարապետ վանք տանող ճանապարհի բարեկարգման աշխատանքները, որոնք իրականացվում են «Արարատ-ճանշին» ՍՊԸ-ի կողմից։
Հուլիսի 16-ին Ժնջռլուի Սուրբ Կարապետ վանք էր այցելել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ Այցի ժամանակ մարզպետը վանքի վանահայր Տ. Արիստակես վարդապետ Այվազյանի հետ քննարկել էր վանք տանող դժվարանցանելի ճանապարհի բարեկարգման հնարավորությունը։




