ԿարևորՀասարակություն

Ռուսաստանի ռազմածովային նավատորմի օրվա կապակցությամբ շնորհավորել են 96-ամյա հայ վետերանին

Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի (ՌԳՄԿ) աշխատակիցները Երևանում այցելել և Ռուսաստանի ռազմածովային նավատորմի օրվա կապակցությամբ շնորհավորել են 96-ամյա հայ վետերան Ներսես Սիմոնյանին։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով նա այս տարի չի կարողացել Ղրիմում մասնակցել տոնական միջոցառումներին։

«Ներսես Հովհաննեսի Սիմոնյանը կարմիրնավատորմային է, Հայրենական մեծ պատերազմի վետերան, մի քանի քաղաքների, այդ թվում՝ Նովոռոսիյսկի, Կերչի ու Սևաստոպոլի ազատագրման մասնակից, մի քանի անգամ Ղրիմ է այցելել հանրապետության նախագահի հրավերով։ Այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով ծրագրերը չիրականացան։ Տոնի նախօրեին ՌԳՄԿ աշխատակիցները Երևանում այցելել են հերոսին», — ասված է հաղորդագրության մեջ։

ՌԳՄԿ ներկայացուցիչների հետ զրույցում վետերանը խոսել է Հայաստանի ու Ռուսաստանի միջև սերտ կարելի մասին․ «Մենք միշտ եղել ենք ռուս ժողովրդի հետ, ու թող սա որպես կարգախոս հնչի», -ինչպես հայտնում է Ռիա նովոստին, ասել է Սիմոնյանը։

Կարդացեք նաև

Back to top button