ԿարևորՀասարակություն

Ընդունվել է Արցախում ականազերծման համար 1.4 մլն դոլար օգնություն տրամադրելու վերաբերյալ բանաձևը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ ընդունել է Արցախում հումանիտար ականազերծման համար 1.4 մլն դոլար օգնություն տրամադրելու վերաբերյալ բանաձևը:

Արցախում ականազերծմանն ուղղված HALO Trust ծրագրի օգտին կողմ է քվեարկել 186, դեմ՝ 170 կոնգրեսական: Բարաձևը ներկայացրել է կոնգրեսական Ջեքի  Սփիերը:

HALO Trust-ը արդեն շուրջ 20 տարի Արցախում զբաղվում է հումանիտար ականազերծմամբ:

Ամիսներ առաջ որոշում էր կայացվել Արցախում հումանիտար ականազերծման համար տրամադրվելիք 1.4 մլն դոլար օգնությունը հատկացնել մեկ այլ՝ կրթական և մշակությային փոխանակման ծրագրի: Արցախին ցուցաբերվող օգնությունը երկար ժամանակ հարձակման էր ենթարկվում Ալիևի ռեժիմի կողմից: ANCA-ի առցանց պորտալների միջոցով տասնյակ հազար փաստաբաններ են կապ հաստատել Կոնգրեսի հետ՝ Արցախի ականազերծման հարցում ԱՄՆ օգնության շարունակման աջակցությամբ:

Կարդացեք նաև

Back to top button