ԿարևորՀասարակություն

Լավրովը հանդիպում է ունեցել ՌԴ հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Ռուսաստանում հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ արտգործնախարարության ֆեյսբուքյան էջից։

«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է  Ռուսաստանի ադրբեջանական և հայկական համայնքների նշանավոր ներկայացուցիչների՝ «Киевская площадь» ՍՊԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Գ.Ս. Նիսանովի և «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության նախագահ Ա.Ա. Աբրահամյանի հետ։

Քննարկվել է ադրբեջանական և հայկական համայնքների դերը Ռուսաստանի Դաշնության տարածքում ազգամիջյան խաղաղության և ներդաշնակության պահպանման գործում՝ գործող օրենսդրության շրջանակում: Նշվել է համատեղ բացատրական և կրթական աշխատանքի կարևորությունը՝ ազգային պատկանելության պատճառով Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեպքերը կանխելու և վերացնելու համար:

Կարևորվել է ադրբեջանական և հայկական համայնքների կառուցողական ներդրման անհրաժեշտությունը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների բարելավման խթանման համար պայմանների ստեղծման գործում»,- ասված է ՌԴ հաղորդագրության մեջ։

https://www.facebook.com/MIDRussia/posts/2634487276650697

Կարդացեք նաև

Back to top button