ԿարևորՀասարակություն

Այսօր Աղդամի՝ հայկական Ակնայի ազատագրման 27-րդ տարեդարձն է

Շուշիի ազատագրումից հետո Ստեփանակերտի, նաև Աղդամին հարևան բնակավայրերի անվտանգությունն ապահովելու նպատակով խնդիր դրվեց վերացնել Աղդամի ռազմական հենակետերը, որտեղից հակառակորդը պարբերաբար հրանոթներով և «Գրադ» կայանքներով հրետակոծում էր հայկական բնակավայրերը։

1993 թվականի հուլիսի 4-ին հայկական ուժերն սկսեցին Աղդամի ազատագրման գործողությունը, իսկ հուլիսի 23-ին Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները մտան քաղաք։

Զրուցակիցս «Արծիվ 24»  գումարտակի հրամանատար Մանվել Հովսեփյան է։ 1993 թ- ին  գումարտակի հրամանատար էր  լուսահոգի եղբայրը` Ադմիրալ Սամվելը, իսկ ինքը շտաբի պետն էր։ Պատմում է, որ իրենց ջոկատը մասնակցում էր Ասկերանի շրջանի մարտական գործողություններին։  Եվ առաջադրանք ստացան, որ պետք է ազատագրեն  Աղդամը՝ հայկական Ակնան։ Խրամոտ գյուղի ազատամարտիկների   հետ կազմեցին գործողությունների պլան ու միասին հարձակման անցան Խրամոտ-Ակնայի ուղղությամբ։

Շուշիի ազատագրումից հետո Աղդամը շարունակում էր սպառնալիք հանդիսանալ Ստեփանակերտի համար։ Փորձեր էին արվում ճեղքելու Ասկերանի ուղղության պաշտպանությունը և ուղիղ գծով մտնելու Ստեփանակերտ։ 1993թ. ամռանը ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը մի քանի ուղղություններով սկսեցին Աղդամը շրջապատող հենակետերի լռեցման լայնածավալ գործողությունը:

Ազատագրման պլանը նախատեսված էր երեք ուղղությամբ` Վիտալի Բալասանյանի, Սամվել Կարապետյանի և Մովսես Հակոբյանի ղեկավարությամբ:  Քաղաքը Արցախյան պատերազմի հենց սկզբից վերածվել էր   ադրբեջանական խոշոր ռազմական հենակետի։ Դեռևս 1991թ. փետրվարի 23-ին առանց որևէ դիմադրության ադրբեջանցիները գրավել էին Աղդամում տեղակայված խորհրդային զինված   ուժերի 4-րդ բանակի ռազմապահեստները։  Իսկ Աղդամը  շարունակում էր  օգտագործվել թշնամական զորամասերի կողմից որպես հենակետ։ Մանվել Հովսեփյանը  պատմում  է`  դժվարությամբ, բայց  նրանց հաջողվեց ազատագրել  քաղաքը։

Զրուցակիս խոսում է նաև ռազմավարական   նշանակության  մասին, ասում, որ Ակնայի ազտագրումը ռազմական հետագա գործողությունների գլխավոր բանալին էր:  Բայց մի հետաքրքիր դեպք է պատմում։ Այդ տարիներին եռամսյա հավաքներ էին լինում, ու  այդ հավաքներից մեկի մասնակիցը, որը կռվում էր Աղդամի մատույցներում, պարզվեց հնագետ է։

Երբ երկու օր չկար, որ ազատագրել էին քաղաքն ու ոչ թե առաջխաղացման, այլ պաշհպանապաշտպանական մարտեր էին ընթանում, վերջինը խնդրեց ղեկավարությանը մի քանի  պեղումներ անել։

«Մենք  այդ ժամանակ գտնվում էինք մզկիթի հարող տարածքում։ Դեպի մզկիթ  տանող ճանապարհը  սալիկապատված էր։  Երբ նա սկսեց պեղումները,  շատ  հետաքրքիր տեսարանի  ականատես եղանք»,- ասում է Մանվել Հովսեփյանը:

Թշնամու անկումը սկսվեց Աղդամով. Շուշիի ազատագրումից հետո Ստեփանակերտի, նաև Աղդամին հարևան բնակավայրերի անվտանգությունն ապահովելու նպատակով խնդիր դրվեց վերացնել Աղդամի ռազմական հենակետերը, որտեղից հակառակորդը պարբերաբար հրանոթներով և «Գրադ» կայանքներով հրետակոծում էր հայկական բնակավայրերը։

Աղդամը իր պատմական անունը վերագտել է 2010թ. Նոյեմբերին` Արցախի կառավարության որոշումամբ։ Ակնան ի սկզբանե եղել է հայաբնակ բնակավայր։ Քաղաքի բնակչության հիմնական մասը կազմել են հայերը, և միայն 19-րդ դարավերջին և 20-րդ դարի սկզբին այնտեղ սկսել են բնակվել թուրքեր եւ կովկասյան թաթարներ։ Հետագայում Բաքվի որդեգրած հակահայկական քաղաքականության արդյունքում Աղդամն ամբողջությամբ հայաթափվել է։ 

Հակառակ պատերազմական գործողությունների արդյունքում եղած ավերածություններին, քաղաքի հիմնական ճարտարապետական և մշակութային կառույցը՝ մզկիթը, պահպանվել է։ Պահպանվել է նաև քաղաքի գերեզմանատունը։

Կարդացեք նաև

Back to top button