ԿարևորՀասարակություն

Այս գիշեր հրկիզվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության ծառայողական ավտոմեքենան

Գերմանիայում ՀՀ Դեսպանությունը հաղորդագրություն է տարածել, որով հայտնում է հուլիսի 23-ին, ժամը 00.12-ին Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ծառայողական ավտոմեքենայի հրկիզման մասին:

«ԳԴՀ դաշնային արտաքին քաղաքական գերատեսչությունը, Բեռլինի երկրամասային ոստիկանությունը և ոստիկանության համապատասխան մարմինները պաշտոնապես տեղեկացված են:

Այժմ գերմանացի ոստիկաններն ու փորձագետները կատարում են ծառայողական քննություն՝ դիտարկելով միտումնավոր հրկիզման վարկածը»,- նշված է հաղորդագրությունում:

https://www.facebook.com/botschaftderrepublikarmenien/posts/1657947734354907

Կարդացեք նաև

Back to top button