
Կառավարությունն այսօրվա նիստում ՍԴ դատավորի թափուր տեղի համար հաստատեց Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը:
Նա իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆալուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ:
Այժմ հարցը պետք է քննարկվի խորհրդարանում, օրենսդիրները փակ-գաղտնի քվեարկությամբ կատարելու են իրենց ընտրությունը:
Սահմանադրական փոփոխությունների արդյունքում ՍԴ 3 դատավորների լիազորությունները դադարեցվել են: Թեկնածու առաջադրելու իրավունք ունեն ըստ հերթականության՝ կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը:




