Հասարակություն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Այդին Մորիկյան՝ պայծառ եւ լուսավոր անուն

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

«2020 թվականը հոբելյանական է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի համար: Լրանում է թերթի հիմնադրման 30-ամյակը:

…Հայաստանի զանգվածային լրատվամիջոցներից «Ավանգարդն» առավել ակտիվ արձագանքողներից էր Արցախում տեղի ունեցող իրադարձություններին: Թերթի էջերում պարբերաբար տպագրվում էին ինչպես աշխատակիցների նյութերը, այնպես էլ արցախցի գրողների եւ լրագրողների ակնարկներն ու ռեպորտաժները, բանաստեղծական շարքերը: Ես նույնպես անմասն չէի մնում այդ համագործակցությունից, եւ «Ավանգարդը», որ ընթերցողների մեծ բանակ ուներ Արցախում, շատերիս էր հոգեհարազատ:

Տարիների հեռվից ես հիմա կարոտով եմ հիշում վաղամեռիկ բարեկամիս՝ տաղանդավոր լրագրող ու հրաշալի մտավորական Այդին Մորիկյանին, ով հետագայում՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հիմնադրումից հետո դարձավ նրա առաջին գլխավոր խմբագիրը: Նա Ստեփանակերտ եկավ լրագրողների փոքր խմբով՝ արցախյան շարժման վերջին զարգացումներին ծանոթանալու եւ թերթի համար հատուկ համար պատրաստելու առաքելությամբ: Խոստովանեց, որ առաջին անգամ է Արցախ այցելում եւ «հետաքրքրությունները շատ են մարդկանց անզիջում պայքարի, նրանց կամքի ու լավատեսության նկատմամբ», ու եկել է անձամբ համոզվելու…

Այդինը տեղեկացել էր, որ օրեր առաջ Ստեփանակերտի հուշահամալիրում Սումգայիթի ողբերգության զոհերի հիշատակին հուշաքար է տեղադրվել, եւ ինձ խնդրեց միասին այցելել ու ծաղիկներ խոնարհել: Տեսնել, ընկալել էր պետք նրա խոր թախիծն ու ցավի, ափսոսանքի զգացումը սպանդին զոհ գնացած անմեղ մարդկանց նկատմամբ: Անվերջ ծխում էր ու ասում. «Աշխարհը նորից կույր է ու լալ: Չի տեսնում, թե թուրքերն ինչպես են մորթում հայերին»…»:

Մանրամասները՝ այստեղ:

Back to top button