ԿարևորՀասարակություն

Հակառակորդը կրկին հարձակում է ձեռնարկել․ հայկական կողմը կորուստներ չունի

Այսօր ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկ նշանակայինները բացի կորուստներից ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ:
Հայկական կողմը կորուստներ չունի:

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հաովհաննիսյանն իր ֆեյսբուքի էջում էլ գրել է ․ «Ալիևի «Սպեցնազը» մնացել է ծուղակում»։

Կարդացեք նաև

Back to top button