ԿարևորՀասարակություն

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 273 նոր դեպք, ապաքինվել է 704 մարդ

Հուլիսի 21-ին հաստատվել է 273 նոր դեպք, առողջացել են 704-ը: Արձանագրվել է մահվան 12 դեպք: Պացիենտները եղել են 75 (տղամարդ), 64 (տղամարդ), 71 (կին), 65 (տղամարդ), 83 (տղամարդ), 92 (կին), 94 (կին), 85 (կին), 83 (կին), 80 (տղամարդ), 63 (տղամարդ) և 89 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 215 է:

Այսօր ժամը 11։00-ի դրությամբ ամբողջական պատկերն այսպիսին է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 35254

Բուժվողներ՝ 10171

Առողջացածներ՝ 24206

Մահվան ելքեր՝ 662

Ընդհանուր թեստեր՝ 148 180:

Կարդացեք նաև

Back to top button