
Սեպտեմբերից 100 սփյուռքահայ բարձրակարգ մասնագետներ «իԳործ» ծրագրի շրջանակներում կներգրավվեն ՀՀ պետական կառավարման համակարգի աշխատանքներին: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուրախ ենք նրանց Հայաստանում ընդունելու եւ իրենց փորձը՝ ի բարօրություն մեր երկրի ծառայեցնելու համար»,- գրել է Փաշինյանը:
Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակից էլ հայտնում են, որ Հարությունը Հարվարդի համալսարանից, Անահիտը Սորբոնից ու Ալինը Լիվերպուլից «իԳործ» ծրագրի հարցազրույցների փուլը հաղթահարելուց հետո կհամալրեն ՀՀ արդարադատության նախարարության շարքերը:
Նրանց պես աշխարհի լավագույն համալսարաններն ավարտած 100 սփյուռքահայ մասնագետներ սեպտեմբերից կվերադառնան հայրենիք և ավելի քան 20 գերատեսչություններ կցնցեն միայն դրական առումով:
Հայաստանի համար ռազմավարական և քաղաքական մեծ նշանակություն ունեցող «իԳործ»-ը երկրի պատմության մեջ առաջին նմանատիպ ծրագիրն է:




