ԿարևորՀասարակություն

Տավուշում այսօր պսակադրության արարողության ենք մասնակցել․ մարզպետ

Տավուշում այսօր պսակադրության արարողության ենք մասնակցել։ Այս մասին այսօր ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում հայտնել է  Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

«Շատ զգացմունքային բան եմ ուզում ձեզ հայտնել։ Այսօր մասնակցել ենք պսակադրության արարողության։ Դա նշանակում է, որ կյանքը վերադարձել է բնականոն հուն»,- ասել է Չոբանյանը։

Անդրադառնալով սահմանամերձ գյուղերի կրթական հաստատությունների անվտանգության հարցերին, մարզպետն ասել է, որ այսօր ևս շարունակվել են մշտադիտարկման աշխատանքները։

Նրա խոսքով՝ ուշադրության կենտրոնում են եղել կրթական հաստատությունները։

«Կրթական հաստատություննուների ապաստարանները դիտարկում ենք նաև որպես քաղաքացիական պաշտպանության օբյեկտ, անկախ այն բանից ուսումնական ժամանակաշրջան է, թե ոչ»,- ասել է մարզպետը։

Չոբանյանի խոսքով՝ ապաստարանները պետք է պատրաստ լինեն հրետակոծությունների ժամանակ մարդկանց ընդունելուն։

«Որոշակի տեխնիկական շտկումներ կարվեն ավելի բարվոք վիճակ սստեղծելու համար։ Ապաստարաններն ավելի բարվոք վիճակի կբերվի, նոր ապաստարաններ կկառուցվեն դպրոցնելում և դպրոցներին կից»,- հայտնել է մարզպետը։

Անդրադառնալով Տավուշի մարզում տիրող իրավիճակին, մարզպետն ասաց, որ ամենակարևոր փոփոխությունն այն էր, որ մարդիկ արդեն վերադարձել են իրենց բնակականոն կյանքին․

«Հունձք, խոտհունձ, աշխատում են կոմբայնները ․․․»։

Խոսելով սահմանամերձ համայնքներում իրականացվող վերականգնողական աշխատանքների մասին, մարզպետն ասել է․

«Մեր ժողովուրդը նման պայաններում ցույց է տալիս իր իրական արժեքները։ Այս օրերին ողջ գյուղով մասնակցում են շինարարարական աշխատանքների, նույնիսկ այն մարդիկ, որոնք շինարար չեն»։

Դիմելով հասարակությանը՝ մարզպետը խնդրեց, որպեսզի այն մարդիկ, որոնք կունենան որևէ սոցիալական խնդիր, դիմեն մարզպետարան։

«Տավուշում ապրում են արժանապատիվ հասարակություն և սրտաճլիկ հրապաակումներ պետք չէ անել։ Եթե ցանկություն ունեք օգնելու, խնդրեմ՝ արժանապատիվ ձևով մոտենալ։ Միայն իմացեք, որ կառավարությունն ու Տավուշի մարզպետարանը կանգնած են մեր քաղաքացիների կողքին»,- հավելել է մարզպետ Չոբանյանը։

Կարդացեք նաև

Back to top button