
Հայաստանից մատակարարվող մրգերի առևտրի հետ կապված իրավիճակը Մոսկվայում, ընդհանուր առմամբ, կարգավորվել է, «Ֆուդ Սիթին» խոստացել է ընդունել ժամանող բեռնատարները: Այդ մասին կիրակի ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը:
«Մենք հետևում ենք իրավիճակին «Ֆուդ Սիթիում»: Եթե բեռնափոխադրողները որոշեն գնալ այնտեղ, մեզ խոստանում են, որ ամեն ինչ լավ կլինի: Երկու մեքենա կարողացել է մուտք գործել գիշերը», — ասել նա:
Միևնույն ժամանակ, դիվանագետը շեշտել է, որ Մոսկվայում և Ռուսաստանի այլ շրջաններում Հայաստանից առաքվող մրգերի վաճառքի հետ կապված խնդիրներ չկան: «Տեսնենք, արդյոք նրանք, ովքեր ուղևորվում էին դեպի «Ֆուդ Սիթի», կցանկանան գնալ այդ կենտրոն, թե՞ կընտրեն ուրիշ մեկը», — ասել է նա:
Ավելի վաղ Տողանյանը ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ ուրբաթ օրը դիվանագիտական առաքելությունը սկսել է տեղեկատվություն ստանալ մրգեր արտահանող ընկերությունների ներկայացուցիչներից, վարորդներից «Ֆուդ Սիթի» առևտրի կենտրոնում որոշ վարչական խոչընդոտների մասին՝ կապված բեռնատարների համար կազմակերպության տարածք մուտք գործելու հետ:




