ԿարևորՀասարակություն

Առանձնահատուկ շնորհակալություն Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցներին․ Թունյան

Ռուսաստանյան շուկայում հայկական ծիրանի հետ կապված խնդիրը լուծվում է՝ հիմնականում ՌԴ-ում ապրող հայերի, Ռուսաստանում գործող հայ գործարարների և ՌԴ-ում Հայաստանի դեսպանության համատեղ ջանքերով, այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնում է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Պատգամավորի խոսքով, սակայն, սա չպետք է անհետևանք մնա։

«Նոր զրուցեցի ՀՀ Տնտեսակական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի հետ։ ՏՄՊՊՀ-ն՝ ռուսաստանյան իր գործընկեր կառույցի հետ համատեղ, հետամուտ կլինի տեղի ունեցածին։ Եվ եթե պաշտոնապես հիմնավորվի, որ ազգային խտրականության հողի վրա ակնհայտ հակամրցակցային վարքագիծ է ցուցաբերվել, ապա դրան պետք է հետևեն համապասխան քայլեր»,- գրել է Թունյանը։

Նա, որպես հետգրություն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցներին։

https://www.facebook.com/babken.tunyan/posts/1815167791957496

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ Մոսկվայում հայկական ծիրանի վաճառքի խնդիրների հետ կապված ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ համատեղ տրվել է 2 այլընտրանքային լուծում. հայկական գյուղմթերքով բեռնված բեռնատարներին առաջարկվում է իրենց ապրանքը տեղափոխել հետևյալ երկու իրացման կետեր.

  • Шёлковый путь առևտրի կենտրոն, МКАД, 32-й километр․ Սույն կետը գտնվում է «Ֆուդ սիթի» կենտրոնից մոտ 10 կմ հեռավորության վրա:
  • Бухта, մեծածախ առևտրի կենտրոն Дмитровское ш., 165 корпус 1, +79266660099, Յուրի, տնօրեն: Այս կետն առաջարկվում է «Տաշիր» ԸԽ-ի կողմից, որտեղ մոսկվայաբնակ գործարար Սամվել Կարապետյանի որոշմամբ անվճար կարող են կայանել հայ արտահանողները:

Այս պահի դրությամբ «Ֆուդ սիթի» կենտրոնը չի կարողանում չեզոքացնել հայ արտահանողների շուկայահանման խնդիրները, ուստի մեր հայրենակիցներին առաջարկում ենք օգտվել վերոնշյալ տարբերակներից:

Կարդացեք նաև

Back to top button