ԿարևորՀասարակություն

Գրքի հեղինակ.«Ստամբուլի ընկեցիկը» բարձացնում է հարցեր, որոնք Թուրքիայում սովորաբար չեն բարձրաձայնվում

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

Մոտ օրերս տեղի կունենա թուրք հանրաճանաչ գրող Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի ընկեցիկը» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը: Հեղիանակը` գրականագետ, թարգմանիչ Մարո Մադոյան Ալաջաջյանն է: Այսօր նա հանդիպել է լրագրողների հետ: Ամերիկաբնակ մեր հայրենակցուհին նշել է, որ Շաֆաքի գիրքն իրեն գրավել է ոչ միայն իր անկեղծությամբ և խորությաբ ,այլև գեղարվեստական մեծ արժեքով: «Այն ընթերցողին ստիպում է ավելի խորը մտածել Հայոց ցեղասպանության խնդրի մասին, բարձացնում է հարցեր, որոնք Թուրքիայում սովորաբար չեն բարձրաձայնվում»,-ասել թարգմանչուհին:

«Ստամբուլի ընկեցիկը» թուրք հանրաճանաչ գրող Էլիֆ Շաֆաքի անգլերեն լեզվով գրված երկրորդ գիրքն է: Հրատարակվելուց հետո այն մեծ հետաքրքրություն առաջացրեց ինչպես Թուրքիայում, այնպես էլ արևմուտքում` թարգմանվելով մոտ երեսուն լեզուներով: Նախ հետաքրքիր էր այն փաստը, որ Թուրքիայում Օրհան Փամուքի «Ձյուն»-ից հետո Հայոց ցեղասպանության թեմային համարձակությքուն էր ունեցել անդրադառնալ մի երիտասարդ կին գրող: Թուրք ազգայնականների արձագանքը չուշացավ: «Ազգային ինքնությունը վիարվորելու» մեղադրանքով, քրեական օրենսգրքի հայտնի 301 հոդվածով նրանք դատի տվեցին նաև Էլիֆ Շաֆաքին:

Մարո Մադոյան Ալաջաջյանը «Ստամբուլի տնկեցիկը» գրքի հայերեն թարգմանության հեղինակն է: Գրքի շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 30-ին` Առնո Բաբաջանյան համերգասրահում: Սփյուռքահայ գրականագետն ասում է, որ Շաֆաքի գիրքն առաջին անգամ կարդացել է որդու խորհրդով և այն գրավել է ոչ միայն իր անկեղծությամբ և խորությամբ, այլև գեղարվեստական մեծ արժեքով:

Հեղինակը գրքում չի թաքցնում իր գլխավոր նպատակը, որը երկու կողմերին միմյանց մոտեցնելն է: Միաժամանակ փորձում է պատասխան գտնել այն հարցին, թե որդիներն արդյոք պատասխանատու են հայրերի գործած ոճիրի համար, եթե այո, ապա ինչ չափով և ինչպես: Կամ որն է ելքը, եթե ոճրագործներն այլևս չկան, բայց տուժողի վերքը չի սպիացել: Շաֆաքը լիարժեք պատասխան չունի այս հարցերին, բայց հասկանում է, լռելն ու ուրանալը, ճշմարտությունը հիշողությունից ջնջելը հարցին լուծում տալ չեն կարող:

Back to top button