ԿարևորՀասարակություն

Եթե հակառակորդը կատարի որևէ սադրանք, ապա կստանա արժանի հակահարված․ Հովհաննիսյան

Այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին ժամերին տիրող վիճակը։

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ ըստ էության՝ ամբողջ օրը օպերատիվ իրավիճակն առաջնագծում եղել է համեմատաբար հանգիստ: Կրակոցները եղել են հրաձգային զենքերից:

Հովհաննիսյանը նաև նշել է, որ այսօր այցելել է զորամասերից մեկը:

«Զորքերի և հրամանատարության մարտական ոգին բարձր է, լիովին տիրապետում են իրավիճակին: Տեսնում ենք հակառակորդի բոլոր ոտնձգությունների, շարժերի բոլոր ցանկություններն ամբողջովին, և եթե կատարվի որևէ սադրանք, ապա հակառակորդը կստանա արժանի հակահարված»,- ասել է Հովհաննիսյանը։

https://www.facebook.com/armradio.am/videos/221858778940380/

Կարդացեք նաև

Back to top button