ԿարևորՀասարակություն

Արման Թաթոյանն Ադրբեջանում գտնվող Նարեկ Սարդարյանի հարցով կրկին խոսել է Կարմիր խաչի ներկայացուցչի հետ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը այսօր ևս Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ICRC) հայաստանյան պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոի հետ խոսել է Հայաստանի Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի հարցով։

«Հաշվի առնելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մանդատը, ինչպես նաև հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ պայմանավորվածությունը՝ մանրամասներ ներկայացնել չեմ կարող, սակայն մենք կշարունակենք կապ պահպանել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեր գործընկերների հետ։

Բացի այդ, ինչպես ես անձամբ, այնպես էլ իմ իրավասու ներկայացուցիչը մշտական կապի մեջ ենք նաև Նարեկ Սարդարյանի ընտանիքի հետ»,- ֆեյսբուքում հայտնել է Թաթոյանը։

Կարդացեք նաև

Back to top button