ԿարևորՀասարակություն

Համավարակն ու հերթ կանգնելու «արվեստը»

Ավելի քան 300 ընկերություններ են դիմել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման  17-րդ ծրագրից օգտվելու համար։ Նախարարն այս թիվը ռեկորդային էր բնորոշել։

Նորարարական դրամաշնորհների   առավելագույն չափը 10 միլիոն դրամ է,  կայացած ընկերությունները կարող են մինչեւ 20 մլն դրամաշնորհ ակնկալել, իսկ համաֆինանսավորման դրամաշնորհների դեպքում՝ մինչեւ 30 մլն դրամ։ Ներկայացված հայտերում նորարարական գաղափարները շատ կան։

Հայերը հերթ կանգնել չգիտեն. կորոնավիրուսը, կարծես, փոխում է այս կարծրատիպը։ Ավելի ճիշտ, ոչ թե կորոնավիրուսը, այլ նրա պարտադրած սահմանափակումները։ Հանրապետությունում գնալով շատանում են  հերթերի կառավարման ու վճարային  տերմինալները, դրանք այլեւս միայն բանկերում չէ, որ առկա են։

Պարզվում է, որ այդ տերմինալներն արտադրվում են Երևանում։   Հայաստանում են արտադրվումեն սարքավորումները՝ մետաղական կաղապարներից մինչև ծրագրային լուծումներ։  LimeTech ընկերության հիմնադիր տնօրեն Գևորգ Սաֆարյանը պատմում  է, որ մեկ տերմինալ արտադրելու համար պահանջվող ժամանակը տարբեր է․

«Տերմինալների արտադրությունը կարող է  մեկ-երկու ժամից մինչև մի քանի օր տևել»,- ասում է Սաֆարյանը։

Արտադրությունը կազմակերպվում է Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում, կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ Մերգելյանում։ Գրասենյակ ունեն նաև Գյումրիում։ Առաջին տերմինալն արտադրել են 2008 թվականին, տարիների ընթացքում  համակարգն ու ծրագրային  ապահովումները կատարելագործել են, դրանք ավելի լավը դարձրել։  LimeTech-ը այն 300 ընկերություններից մեկն է, որ որոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ ծրագրի շրջանակներում դիմել է դրամաշնորհի համար։ Դիմել են, քանի որ կորոնավիրուսի բացասական ազդեցությունն իրենց վրա անմիջական են զգացել։ 

«Մարտին ու ապրիլին շրջանառության բավականին մեծ  անկում  ունեցանք։ Ավելին, մոտ մեկ ամիս ընկերությունն  ընդհանրապես չէր աշխատում։ Ցանկացած օգնություն մեզ համար կարևոր է։ Ընկերությունը և սարքավորումներ է արտադրում, և ծրագային ապահովումն է կատարում։ Մենք վերջինի համար ենք դիմել»,- նշում է LimeTech ընկերության հիմնադիր տնօրենը։ 

Մինչ պետական աջակցության ծրագրի մեկնարկը՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը  հարցումներ է անցկացրել՝ հասկանալու համար, թե ՏՏ ոլորտի վրա ինչ ազդեցություն է թողել կորոնավիրուս։   Նախարար  Հակոբ Արշակյանն ասում է, որ պարզել են ՏՏ ընկերությունների  185 ընկերությունների  կեսից ավելին ֆինանսական խնդիրներ ունի, մի մասի մոտ էլ կադրերի խնդիր է առաջացել։ Ընկերությունների 74 տոկոսը, հիմնականում ծառայությունը մատուցող, պատրաստ է նոր արտադրանք ստեղծել, վերամասնագիտական ու ապրանքների ստեղծման մեջ ներդրումներ կատարել։ ՏՏ ոլորտի ընկերությունները հիմնականում դրսի շուկաների հետ են աշխատում։ 

Եվ ահա  ՏՏ ոլորտի ընկերություններին դրամաշնորհներ է առաջարկում․

«Նորարարական դրամաշնորհներ 10 մլն ՀՀ դրամ։  Ընկերությունները պետք է վերջին 2 տարում  ՀՀ-ում գրանցված և պրոդուկտներ ստեղծող տնտեսավարողներ լինեն։ Առաջարկում ենք նաև  դրամաշնորհներ կայացած ընկերություններին ՝  20 մլն ՀՀ դրամ։ Այս դեպքում ընկերությունները  2 տարուց ավելի ՀՀ-ում գրանցված և ծառայություններ մատուցող տեխնոլոգիական ընկերություններ  պետք է լինեն (տնտեսավարողներ), որոնք պատրաստ են մշակել պրոդուկտներ։ Համաֆինանսավորման դրամաշնորհներ ենք առաջարկում՝ 100% չափով համաֆինանսավորում,  սակայն ոչ ավելի քան 30 մլն ՀՀ դրամ։  Կարող են դիմել տեխնոլոգիական ընկերությունները  (տնտեսավարողներ), որոնք  կներգրավեն փաստաթղթավորված և հաստատված ներդրումներ»,- ասում է Արշակյանը:

«Հայաստանում ՏՏ ոլորտում աշխատող մոտ հազար ընկերություն կա, դրանց  մեծ մասը տուժել է համավարակից», — ասում է LimeTech ընկերության հիմնադիր տնօրեն Գևորգ  Սաֆարյանն ու նկատում ՝ աջակցություն կստանան  դրանցից  միայն մի քանի հարյուրը։

Կարդացեք նաև

Back to top button