
Անցած գիշեր և մինչև այս պահն արցախա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը հարաբերական հանգիստ է:
Հակառակորդը մի քանի հատվածում մեր դիրքերի ուղղությամբ հրաձգային զենքերից կրակոցներ է արձակել, ինչը սեփական վախը հաղթահարելու դրևսորում էր. ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն իրականացնել իր առջև դրված խնդիրը՝ լիարժեք կերպով տիրապետելով իրավիճակին»,- գրել է նա:




