ԿարևորՀասարակություն

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 515 նոր դեպք, ապաքինվել է 619 մարդ

Հուլիսի 15-ին հաստատվել է 515 նոր դեպք, առողջացել են 619-ը: Արձանագրվել է մահվան 11 դեպք: Պացիենտները եղել են 82 (կին), 63 (կին), 90 (տղամարդ), 77 (կին), 75 (կին), 53 (տղամարդ), 88 (կին), 84 (տղամարդ), 62 (կին), 84 (տղամարդ) և 88 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 189 է:

Այսօր ժամը 11։00-ի դրությամբ ամբողջական պատկերն այսպիսին է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 33005

Բուժվողներ՝ 10876

Առողջացածներ՝ 21348

Մահվան ելքեր՝ 592

Ընդհանուր թեստեր՝ 139220:

Կարդացեք նաև

Back to top button