ԿարևորՀասարակություն

ՀՀ վարչապետը զոհված զինյածառողներին պարգեւատրելու վերաբերյալ միջնորդություն է ուղարկել Արմեն Սարգսյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Հայաստանի պետական սահմանի Տավուշի հատվածի պաշտպանության ժամանակ զոհված՝ մայոր Գարուշ Համբարձումյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, կապիտան Սոս Էլբակյանին Արիության մեդալով, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանին եւ Գրիշա Մաթեւոսյանին Մարտական ծառայության մեդալներով հետմահու պարգեւատրելու վերաբերյալ Հանրապետության նախագահին ուղղված միջնորդությունը: Այս մասին վարչապետը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում

«Խոնարհվում եմ Ձեր եւ Ձեր ընտանիքների առաջ՝ նահատակված եղբայրներ: Մենք պիտի՛ կարողանանք արժանի լինել Ձեզ եւ Ձեր սխրանքին: Եւ կլինե՛նք:

Կեցցե՛ Հայոց հաղթական բանակը»,–գրել է նա:

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2693423040978074

Կարդացեք նաև

Back to top button