ԿարևորՀասարակություն

Մետրոպոլիտենի գնացքներն անցնում են տեխնիկական սպասարկում

Հաշվի առնելով արտակարգ դրության ընթացքում Երևանի մետրոպոլիտենի սակավ ուղևորահոսքը՝ մետրոպոլիտենի Էլ․ հավաքակայանում իրականացվում են գնացքների արտահերթ տեխնիկական սպասարկում՝ ТО2 — ТО3 ծավալներով:

Ինչպես հայտնում են Մետրոպոլիտենից, այսօրվանից երթևեկության գրաֆիկում կլինեն որոշակի փոփոխություններ։

Մինչև տեխնիկական սպասարկման ավարտը գնացքների միջև երթևեկության միջակայքը կկազմի 8,5-9 րոպե։

Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար, և տեղեկացնում, որ արվում է ամեն ինչ, որպեսզի աշխատանքներն ավարտվեն հնարավորինս սեղմ ժամկետներում։

https://www.facebook.com/yermetro/posts/2443972759181516

Կարդացեք նաև

Back to top button