
Հուլիսի 14-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Քերեմ Վելիևը լրագրողների հետ զրույցում հաստատել է Ադրբեջանի ԶՈւ գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովի (Polad Həşimov) զոհվելու մասին լուրը:
Ավելի վաղ ադրբեջանական սոցկայքերում տեղեկություններ էին տարածվել գեներալ-մայորի և մեկ այլ գնդապետ Իլգար Միրզեևի զոհվելու մասին:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են ևս 5 զինծառայողի կորստի մասին:
- Մայոր Ահմադով Նամիգ Հաժան օղլու (Əhmədov Namiq Hajan oğlu)
- Մայոր Նովրուզով Անար Գյուլվերդի օղլու (Novruzov Anar Gülverdi oğlu)
- Ենթասպա Բաբաև Յաշար Վասիֆ օղլու (Babayev Yaşar Vasif oğlu)
- Ենթասպա Զեյնալլի Իլգար Այազ օղլու (Zeynallı ilqar Ayaz oğlu)
- Պայմանագրային Մուսթաֆզադե Էլչին Արիֆ օղլու (Mustafazadə Elçin Arif oğlu)




