ԿարևորՀասարակություն

Տավուշի թեմի առաջնորդը կոչ է անում գոնե առժամանակ դադարեցնել պիտակավորումները

Հանգիստ է, խուճապ չկա, որովհետեւ զինված ուժերի նկատմամբ մարդկանց վստահությունը շատ մեծ է, «Ռադիոլուրին» ասել է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։

Նա խնդրել է, որ այս պահին դադարեցվեն ֆեյսբուքյան գրառումները, պիտակավորումները, ցեղ շպրտելը միմյանց վրա։ «Դադարեցրեք գոնե հիմա, ապագայում ինչ ուզում եք արեք, բայց հիմա դադարեցրեք»,- կոչ է արել սրբազանը։

«Ռադիոլուրի» ստեղծագործական խումբն այսօր եղել է ադրբեջանական գնդակոծության ենթարկված Տավուշի մարզում, սահմանամերձ բնակավայրերում։ Մովսեսում էլ հանդիպել է Բագրատ սրբազանի հետ, որն առավոտվանից այցելել է տարբեր համայնքներ, զորակցություն հայտնել ժողովրդին։

Սրբազանը Մովսեսից շտապել է Չինարի, որն այսօր գնդակոծվել է հակառակորդի կողմից։ Այնտեղ ավելի ուշ եղել է նաեւ «Ռադիոլուրի» խումբը։

Մովսեսում «Ռադիոլուրը զրուցել է մովսեսցիների հետ, լսել նրանց կարծիքը։

Մովսեսում «Ռադիոլուրը» զրուցել է մովսեսցիների հետ, լսել նրանց կարծիքը։

Կարդացեք նաև

Back to top button