ԿարևորՀասարակություն

Հակառակորդը կիրառել է 82 և 120 մմ տրամաչափի ականանետեր․ տուժածներ չկան

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, Ադրբեջանական զինված ուժերը 82 մմ տրամաչափի ականանետից յոթ արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Տուժածներ չկան, վնասվել է բնակելի տներից մեկի տանիքը։

ԹԱՐՄԱՑՎԱԾ- Քիչ առաջ ադրբեջանական զինված ուժերը 120 մմ տրամաչափի ականանետից երեք արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Արկերից մեկը ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։ Տուժածներ չկան։

Կարդացեք նաև

Back to top button