
Կառավարությունն այսօր՝ հուլիսի 13-ի իր արտահերթ նիստում որոշում կայացրեց մեկ ամսով՝ 30 օրով, երկարաձգել արտակարգ դրության տեժիմը:
Ըստ այդմ, այն կտևի մինչև օգոստոսի 12-ը ժամը 17:00-ը: Կառավարության որոշումից հետո այսօր այն կներկայացվի Ազգային ժողովի հատուկ նիստում:
Արտակարգ դրության ժամկետն ավարտվում էր հուլիսի 13-ին: Իսկ առաջին անգամ արտակարգ դրություն հայտարարվել էր մարտի 16-ին: Արտակարգ դրությունը երկարաձգելու մասին որոշումը երկարաձգվում է 4-րդ անգամ:




