ԿարևորՀասարակություն

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 182 նոր դեպք, ապաքինվել է 232 մարդ

Հուլիսի 13-ին հաստատվել է 182 նոր դեպք, առողջացել են 232-ը: Արձանագրվել է մահվան 8 դեպք: Պացիենտները եղել են 83 (տղամարդ), 71 (տղամարդ), 59 (կին), 70 (կին), 80 (կին), 70 (կին), 81 (տղամարդ) և 74 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 183 է:

Այսօր ժամը 11։00-ի դրությամբ ամբողջական պատկերն այսպիսին է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 32151

Բուժվողներ՝ 11530

Առողջացածներ՝ 19865

Մահվան ելքեր՝ 573

Ընդհանուր թեստեր՝ 135687:

Կարդացեք նաև

Back to top button