ԿարևորՀասարակություն

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները

Հանրապետության  տարածքում՝

Հուլիսի 12-ին և 14-16-ն շրջանների առանձին մասում, 13-ին շրջանների զգալի մասում, գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հուլիսի 14-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Հուլիսի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Կարդացեք նաև

Back to top button