
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, համագործակցելով Արագածոտնի մարզպետարանի և մարզի համայնքների հետ, «Աջակցություն Հայաստանի Հանրապետության մարզերում ֆուտբոլի զարգացմանը» ծրագրի շրջանակում Արագածոտնի մարզի 11 համայնքներում արհեստական խոտածածկով ֆուտբոլի խաղադաշտեր է կառուցում:
Խաղադաշտերի կառուցման համար ընտրվել են դպրոցին, մարզադպրոցին կից կամ գյուղամիջյան տարածքներ՝ հետևյալ համայնքներում⬇️
Թալին
Ապարան (#Շենավան բնակավայր)
Ծաղկահովիտ (Ծաղկահովիտ բնակավայր)
Ալագյազ (Ալագյազ բնակավայր)
Արագածավան (Արագածավան բնակավայր)
Կարբի
Օշական
Ոսկեվազ
Բյուրական
Մաստարա
Ներքին Սասնաշեն
Մի շարք համայնքներում շինարարությունն արդեն մեկնարկել է, մյուսներում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում:
Խաղադաշտերը շահագործման կհանձնվեն մինչև սեպտեմբեր:
Ծրագրի նպատակն է նպաստել մարզերում ֆուտբոլի, մասնավորապես՝ մասսայական և մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը:




