
Վերջին շրջանում առցանց հանցագործությունների աճ է գրանցվել։ Թեպետ վերլուծություն դեռ չկա, թե դա որքանով է համավարակով պայմանավորված, քանի որ այս շրջանում աշխարհում մեծացել է համակարգչային տեխնիկայի օգտագործումը եւ մարդիկ ավելի շատ են օգտվում համացանցից, մասնագետներն արդեն եզրակացնում են, որ այդ հանգամանքը նույնպես կիբերհանցագործությունների թվի աճի հետ ուղղակիորեն կապ ունի։
Մարդիկ առավել շատ են շփվում համացանցով, օգտվում համացանցի ծառայություններից եւ դա մեծացնում է կիբերհանցագործության զոհ դառնալու ռիսկերը՝ նշել է ՀՀ ՔԿ-ի կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության ավագ քննիչ Սասուն Գրիգորյանը։ Նման իրավիճակում կիբերհանցագործներն էլ իրենց հերթին են կենտրոնացնում ողջ ուժերը՝ իրավիճակից օգտվելու եւ խարդախությամբ շորթումներ կատարելու համար՝ նկատել է ավագ քննիչը։
Նա նաեւ ներկայացրել է, թե ինչպիսի իրավիճակ է Հայաստանում։
Վերջին շրջանում առցանց հանցագործությունների աճ է գրանցվել։ Աճել են նաեւ համակարգչային խարդախությունները։ Համակարգչահենները թիրախավորում են իրենց զոհերին անկախ տարիքից՝ թեպետ նման վերլություն չկա, բայց ակնհայտ է մի բան՝ համակարգչային խարդախների համար կարեւորվում ու թիրախավորվում են այն անձինք, ովքեր ունեն ֆինանսական, սոցիալական խնդիրներ։
Հայաստանի քննչական կոմիտեի վարույթում համակարգչային խարդախությունների զոհ դարձած աչափահասների վերաբերյալ քննվող գործեր չկան՝ ասաց ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Սասուն Գրիգորյանը։
«Այս ամենը կարելի է հասկանալ՝ հաշվի առնելով, որ անչափահասները դեռեւս չունեն իրենց անվամբ բանկային քարտեր, չունեն անձնագրեր, որոնցով կարելի է վարկեր ստանալ, ինչպես նաեւ՝ չունեն դրամային միջոցներ, ինչն ամենաշատն է հետաքրքրում այդ հանցավորին»,- ասաց Գրիգորյանը։
Հետեւաբար, հորդորը հետեւյալն է՝ լինել զգոն եւ ուշադիր, համացանցում ծառայությունների եւ առաջարների նկատմամբ, ստուգել-համոզվել հետո նոր գործարքի մեջ մտնել՝ ասում է ավագ քննիչը։
Նրա փոխանցմամբ՝ 2019 թվականի ընթացքում ՔԿ-ի հատկապես կարեւոր գործերի քննչական վարչության վարույթ է ընդունվել կիբերհանցագործությունների 118 քրեական գործ։ Դրանցից 64-ը համակարգչային խարդախություններ են։ 94 քրեական գործ էլ վարույթ է ընդունվել 2020-ի առաջին կիսամյակում։

«Հայաստանում հանդիպող կիբերհանցագործությունները հիմնականում համակարգչային խարդախությունների հետ են կապված։ Երբ հանցավորը, մոլորության մեջ գցելով քաղաքացիներին եւ արժանանալով վերջիններիս վստահությանը, խաբեությամբ կարողանում է նրանցից ստանալ անձնագրային, բանկային քարտերի տվյալներ, որոշ դեպքերում նաեւ՝ հետաքրքրող որեւէ ծառայության դիմաց տրամադրվող որեւէ հաշվեհամարի փոխանցվում է պահանջված գումար եւ հափշտակում»,- նշեց Գրիգորյանը։
Մինչ 2019 թվականը նման հանցագործությունների քանակը տատանվել է տարեկան 100 քրեական գործի շրջանակում։ Ինչո՞վ է պայմանավորված կիբերհանցագործությունների աճը. Սասուն Գրիգորյանը նախ նկատեց, որ այս հանցագործությունները լատենտայիննների թվին են դասվում, այսինքն՝ դժվար բացահայտելի։ Աշխարհում կիբերհանցագործությունների ընդամենը մեկ տոկոսն է արձանագրվում։
«Մեր կարծիքով, 2020 թվականին պարզապես տուժած քաղաքացիների, կազմակերպությունների՝ իրավապահ մարմիններին դիմելիությունն է ավելացել։ Դա վկայում է նաեւ ինչպես քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման, այնպես էլ իրավապահ մարմինների նկատմամբ վստահության աճի մասին»,- հավելեց ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչը։
Այդուհանդերձ նրա խոսքով՝ դեռեւս շատ են ստվերում գտնվող կիբերհանցագործությունները, որոնցից տուժածներն այդ մասին չեն բարձրաձայնում։ Քննիչը հորդորում է տուժածներին՝ կիբերհանցագործությունների դեմ լուծումներ չփորձել ինքնութրույն գտնել եւ դիմել իրավապահ մարմիններին։ Կիբերհանցագործությունների բացահայտման մեխանիզմներն այլ են եւ քաղաքացիները չունեն հնարավորություններ արդյունքի հասնելու համար՝ ասաց քննիչը։ Այդ ամենը հաշվի առնելով էլ՝ կիբերհանցագործության վերաբերյալ բոլոր քրեական գործերը կենտրոնացվել են ՔԿ-ի հատուկ այդ նպատակով ստեղծված վարչության վարույթում։




