ԿարևորՀասարակություն

«Еarlyone» համակարգը կօգնի խուսափել հերթ կանգնելուց

Հերթերի հոսքը կառավարող նոր համակարգ՝ առողջապահական հասատատություններում․ սա կորոնավիրուսի համավարակի տարածումն ու  մարդկային կուտակումները կանխելու  նպատակով։  «Ստեղծել ենք հոսքերի կառավարման համակարգ, որը  թույլ է տալիս բոլոր տեսակի  հոսքերը բուժհաստատությունում կառավարել մեկ համակարգով՝   բժշկի հետ հանդիպում»,- «Ռադիոլուր»-ին  պատմել է նախագծի  հեղինակը՝  «LimeTech»  ընկերության  հիմնադիր տնօրեն Գևորգ Սաֆարյանը։

Կորոնավիրուսի հետագա տարածումը  կանխելու  նպատակով,  առաջիկայում կգործարկվի «Earlyone» հավելվածը հատուկ առողջապահական ոլորտի ընկերությունների  եւ  բուժհաստատությունների համար։ Գաղափարը  վաղուց կար, նախագծի վրա մոտ  1 տարի է աշխատում են։ Համավարակի հենց  սկզբից նախաձեռնողները հասկացան, որ պետք է գործընթացը  արագացնել։ Առաջարկի  հեղինակը  «LimeTech» ընկերությունն է

«Ստեղծել ենք հոսքերի կառավարման համակարգ, որը  թույլ է տալիս բոլոր տեսակի  հոսքերը բուժհաստատությունում կառավարել մեկ համակարգով՝   բժշկի հետ հանդիպում։ Բացի այդ, եթե դուք կգաք առանց այդ ժամադրության, ձեզ արդեն այնտեղ  ինֆորմացիա կտան, թե երբ կհասնի ձեր հերթը, ինչքան եք սպասելու։ Այս ամենը, որպեսզր կուտակումներ չլինեն ու մարդիկ անիմաստ ժամանակ  չծախսեն»,- պատմում է ընկերության հիմնադիր տնօրեն Գևորգ Սաֆարյանը։

Մինչ կգործարկվի այս համակարգը, համավարակի հենց սկզբից արդեն հայտարարել էին, որ  պատրաստ են  չորս ամիս  իրենց առաջարկը  բուժհաստատություններին  անվճար տրամադրել։  

Կորոնավիրուսի համավարակի տարածման հիմնական աղբյուրը  մարդկային կուտակումներն են, իսկ որ դրանք ամենաշատը  բանկերի ,  Հայփոստի բաժանմունքներում են ու բակերում, մեկ անգամ չէ, որ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը․

«Պետք է ցավով աձանագրենք, որ բանկային համակարգն է ռիսկի գոտիներից մեկը, որտեղ կանոնները չեն պահպանվում։ Անհրաժեշտություն կա հերթերը կառավարել նաև գրասենյակներից դուրս»։ 

Հայաստանի 17 բանկերից  13-ում հնարավոր է մարդկանց կուտակումների  խնդիրը  լուծել։ Դրանցում ներդրված է  «Earlyone»՝ հերթերի հոսքը կառավարող համակարգ։ Հաճախորդների մոտ 20 տոկոսն  այցելում են բանկ՝ օգտվելով հավելվածից։ Հավելվածի հեղինակը «LimeTech» ընկերությունն է,  նախագիծն  աշխատում է  արդեն  4 տարի։  Ընկերության հիմնադիր տնօրեն Գևորգ Սաֆարյանը պատմում է․ առաջարկներն ամբողջացրել են «Earlyone» բջջային հավելվածում։

«Մարդկանց  համար սա բջջային հավելված է, որի միջոցով կարող են նախապես հերթագրվել, իմանալ, թե որ ժամին գնան տվյալ հաստատություն, նախապես գրանցվելով՝ իրենց  ընտրած ժամին, մի փոքր շեղումով սպասարկվում են, բայց հերթում երկար չեն սպասում»,- նշում է Սաֆարյանը։

 Համակարգը գործում է բոլոր այն հաստատություններում, որտեղ որոշել են ներդնել «Earlyone»-ի հերթերի կառավարման համակարգը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համատեղ նախագիծ է  մշակվում, որով  նոր համակարգը  կներդրվի անձնագրերի ու վիզաների վարչությունում։ Սա նույնպես մարդկանց կուտակումները կանխելու նպատակով։

Բջջային հավելվածը նաև արտահանվում է։ Այս պահին համակարգն աշխատում  է 7 երկրում, երեքի հետ էլ  համակարգի ներդրման աշխատանքները կավարտվեն առաջիկայում։  Ընկերության առաջարկը   ներկայացված է  Բելառուսում, Ղրղզստանում, Ղազախստանում, Վրաստանում ու Մոլդովայում։ Փորձում են համակարգը ներդնել   Եվթովպիայում,  Ուզբեկստանում, ՌԴ-ում։

Կարդացեք նաև

Back to top button