

Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»
Շիրակի մարզ
Գյումրիի կրթական ու երաժշտական օջախներում Ապրիլի 9-ից համերգային ծրագրով հանդես էին գալիս աշխարհում ճանաչված ու սիրված արվեստագետներ, անցկացվում էին վարպետության դասեր ու գիտաժողովներ: Շուրջ 2500 մասնակից աշխարհի 33 երկրից՝ միջազգային ժուրիի գնահատմամբ, պայքարում էին 13 անվանակարգերում՝ 5 տարիքային խմբերով:
Փառատոնի ավարտին 13 անվանակարգում բացարձակ հաղթողներն աժանացել են մեծ մրցանակի, 48 ենթաանվանակարգերում հաղթողներն էլ՝ 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի մեդալների, դիպլոմների եւ «Վերածնունդ» 5-րդ միջազգային մրցույթ փառատոնի դափնեկրի կոչման: Փառատոնի հանդիսավոր փակման արարողությունից 1 ամիս է անցել, սակայն վերածննդի միջոցառումները դեռ չեն ավարտվել: