
«Նորք» ԻԿՀ-ում շարունակվում են վերակառուցման և բարեկարգման աշխատանքները։ Պացիենտների ներհիվանդանոցային տեղափոխման հոսքը առավել դյուրին կազմակերպելու համար վերջերս տեղադրվեց «ԱրտԼԻՖՏ» հայկական արտադրության վերելակ։
«Անհրաժեշտությունը եղել է երկար տարիներ, ինչով պայմանավորված շատ դժվարություններ են ստեղծվել։ Այժմ խնդիրը լուծված է, շնորհակալություն առողջապահության նախարարությանը` ի դեմս նախարար Արսեն Թորոսյանի, աջակցության համար»,- նշված է հիվանդանոցի ֆեյսբուքյան էջի գրառման մեջ ։




