ԿարևորՀասարակություն

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 526 նոր դեպք, ապաքինվել է 573 մարդ

Հուլիսի 9-ին հաստատվել է 526 նոր դեպք, առողջացել են 573-ը: Արձանագրվել է մահվան 14 դեպք:

Պացիենտները եղել են 83 (տղամարդ), 82 (տղամարդ), 65 (կին), 61 (կին), 74 (կին), 70 (տղամարդ), 82 (տղամարդ), 64 (տղամարդ), 68 (կին), 90 (կին), 81 (տղամարդ), 52 (կին), 65 (տղամարդ) և 63 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 170 է:

Այսօր ժամը 11։00-ի դրությամբ ամբողջական պատկերն այսպիսին է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 30346

Բուժվողներ՝ 11641

Առողջացածներ՝ 18000

Մահվան ելքեր՝ 535

Ընդհանուր թեստեր՝ 129166:

Կարդացեք նաև

Back to top button