ԿարևորՀասարակություն

Ամբողջությամբ կասֆալտապատվի Բուժական բնակավայրի կենտրոնական ճանապարհը՝ 1.5կմ

2020թ.Կոտայքի մարզից պետական բյուջեից սուբվենցիաների տրամադրման համար ներկայացված շուրջ 105 հայտերի մեջ է նաև Եղվարդ խոշորացված համայնքի Բուժական բնակավայրի կենտրոնական ճանապարհի (1,5կմ) և կից ենթակառուցվածքների կապիտալ նորոգման ու գյուղեզրին զբոսաշրջային հանգույցի հիմնման ծրագիրը՝ շուրջ 292մլն ՀՀԴ ընդհանուր արժողությամբ (45%-55% համաֆինանսավորմամբ)։
Ծրագիրն հաստատվել է Կառավարության կողմից:

Այսպիսով՝ հիմնովին կասֆալտապատվի Բուժական բնակավայրի կենտրոնական ճանապարհը՝ շուրջ 1.5կմ
հիմնովին կփոխվեն կից ջրահեռացման համակարգերը
կանցկացվի գիշերային լուսավորություն

Նաիրիի տարածաշրջանի Եղվարդ խոշորացված համայնքի բնակավայր մարզպետի վերջին այցի ժամանակ համայնքի ղեկավարի հետ տեղում դիտարկվել է ճանապարհահատվածը և ևս մեկ անգամ քննարկվել հետագա գործողությունների ճանապարհային քարտեզը:

Այս ճանապարհով է անցնում դեպի Կոտայքի պատմամշակութային չքնաղ վայրերից մեկը՝ Թեղենյաց վանական համալիր տանող ուղին. հիմնանորոգվող հատվածը մեկնարկում է գյուղի կենտրոնական հրապարակից և ձգվում է մինչև գյուղեզր։ Վանական համալիր ձգվող՝ շուրջ 2.5 կմ գրունտային ճանապարհը ևս կհարթեցվի՝ անցանելի դառնալով ավտոմեքենաների համար։
Գյուղի վերևի հատվածում՝ անտառափեշին կկառուցվի խոշոր տուրիստական ավտոբուսների համար նախատեսված կայանատեղի։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2666903876964951&id=2059437317711613

Կարդացեք նաև

Back to top button