ԿարևորՀասարակություն

Հայաստանից Ռուսաստան է վերադարձել ևս 291 ՌԴ քաղաքացի

Հայաստանում ՌԴ դեսպանությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակներում հուլիսի 7-ին «Ural Airlines» ավիաընկերությունը իրականացրել է չարթերային թռիչքներ Երևան-Կրասնոդար և Երևան-Ժուկովսկի երթուղիներով։ Նշված չվերթներով Ռուսաստան է վերադարձել ևս 291 ՌԴ քաղաքացի:

Դեսպանատան հյուպատոսական բաժնի դիվանագետները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում համակարգել են քաղաքացիների գրանցումն ու նստեցումը և, բացի այդ, ցուցաբերել են անհրաժեշտ աջակցություն:

Ընդհանուր առմամբ՝ Հայաստանից Ռուսաստան է վերադարձել 2167 մարդ:

ՌԴ քաղաքացիների՝ հայրենիք վերադարձի կազմակերպման աշխատանքները շարունակվում են։

Կարդացեք նաև

Back to top button