ԿարևորՀասարակություն

Հուլիսի 7-ին կիրականացվի Երևան-Մոսկվա 2 չվերթ

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ֆեյսբուքյան էջով տեղեկացրել է առաջիկա օրերի չվացուցակի մասին: Առաջիկա օրերին մի քանի թռիչք կլինի դեպի Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներ, ինչպես նաև Բելառուս:

«Հուլիսի 7-ին կիրականացվի Վորոնեժ-Երևան չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (ժամանում Երևան՝ 21:20):

Ս.թ. հուլիսի 7-ին կիրականացվի Երևան-Մոսկվա 2 չվերթ Ural ավիաընկերության կողմից (Առաջին չվերթ՝ Երևանից մեկնում՝ ժամը 16:25, երկրորդ չվերթ՝ Երևանից մեկնում՝ ժամը 16:45):

Ս.թ. հուլիսի 8-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում Երևան՝ 18:50, Երևանից մեկնում՝ ժամը 19:45):

Ս․ թ․ հուլիսի 8-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում՝ 21:40):

Ս.թ. հուլիսի 8-ին, 9-ին և 11-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում Երևան՝ 02:45, Երևանից մեկնում՝ ժամը 03:35):

Ս․թ․ հուլիսի 9-ին կիրականացվի Միներալնիե Վոդի-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից ( ժամանում Երևան՝ 15:00):

Ս. թ. հուլիսի 10-ին կիրականացվի Դոնի Ռոստով-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից ( ժամանում դեպի Երևան 14:00):

Ս.թ. հուլիսի 10-ին կիրականացվի Կրասնոդար-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից ( ժամանում Երևան՝ 19:45):

Արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները ս.թ. հունիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումը օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր:

ԱՌԱՋԻԿԱ ՉՎԵՐԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՀԵՏԵՎԵԼ ՄԵՐ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԷՋԻՆ»,- ասված է գրառման մեջ:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=966751817100388&id=118681645240747

Կարդացեք նաև

Back to top button