Կա՞ արդյոք վստահություն այսօրվա դատական իշխանության նկատմամբ


Լուսիեն Վասիլյան
«Ռադիոլուր»
Մոտ մեկ տարի առաջ, երբ հաստատվում էր դատաիրավական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը մի քանի խոստումներով նախանշեց ամենահիմնական անելիքները: Դրանցից ամենհիշարժանը խոստումն էր, որ ընդամենը մի քանի տարի անց բոլորովին այլ դատական համակարգ ենք ունենալու և որ հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ կրկնակի աճելու է: Ծրագիրն արդեն գործողության մեջ է մոտ մեկ տարի. տեսնում են արդյո՞ք ոլորտի մասնագետներն այն նախադրյալները, որոնք պետք է ապահովեն այս խոստումների իրագործումը:
Դատաիրավական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրիիրականացմանարդյունավետությունըոլորտի պատասխանատուները, ինչպես հայտարարել են, փորձելուենգնահատելըստդատականիշխանությաննկատմամբ հանրությանվստահության մակարդակի : Բարեփոխումների ավարտին այն պետք է առնվազն կրկնապատիկ ավելի մեծ լինի այն ցուցանիշից, որ կա այսօրվա դատական իշխանության նկատմամբ: Իսկ բարեփոխումների մեկնարկին որոշ հետազոտություններ անգամ հանրության մոտ 80 տոկոս անվստահությունն էին փաստում է դատական համակարգի նկատմամբ:
Հայտնի են Դատաիրավական բարեփոխումների 2-րդ ծրագրի շրջանակներում Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ կատարված ուսումնասիրության արդյունքները: Ըստ դրանց ՝ Հայաստանի դատարանների հետ երբևէ առնչված քաղաքացիների 50.9 տոկոսը հիմնականում վստահում է երկրի դատարաններին, հիմնականում չի վստահում 20.3 տոկոսը, բոլորովին չի վստահում 18.0 տոկոսը, իսկ լիովին վստահում է հարցվածների ընդամենը 8.2 տոկոսը: Արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանին 50 տոկոսը գերազանցող վստահության ցուցանիշը չի տխրեցնում:
«Որ պետք է աճի վստահությունը, դա միանծանակ է: Մի շարք և զուգահեռ գործողություններ են իրականացվել. և օրենսդրական փոփոխություններ, և համակարգային փոփոխություններ, և կարգապահական վարույթներ են հարուվցել 20-ից ավելի դատավորների նկատմամբ, և Փաստաբանների պալատն է որոշ փաստաբանների պատասխանատվության ենթարկել խախտումների համար: Այս բոլորը միասին բերում են դատական իշխանության նկատմամբ վստահության աճին»:
Մեր ընդհանրացմանը, թե վստահողների ու չվստահողների հարաբերակցությունը փաստորեն 50/50 է , փոխնախարարը չհամաձայնեց, նկատելով, թե կարևոր ցուցանիշը բոլորվին չվստահողների բանակն է: Ըստ նշված հարցումների ՝ բոլորովին չվստահողները հարցվածների 18 տոկոսն են կազմել:
«Վստահել –չվստահելու տեսանկյունից 50 տոկոսը բավական բարձր ցուցանիշ է, բայց ավելի էականը ոչ թե վստահողների, այլ ուղղակիրոեն չվստահողների թիվն է: Ամենադժվարը հենց նրանց վերաբերմունքը փոխելն է»:
Հարցման արդյունքները նախարարությունը ոչ անակնկալի են բերել, ոչ էլ ամբողջությամբ սպասելի են եղել: Ըստ Օրբելյանի ՝ դրանք պարզապես « ցուցանիշներ են, որոնք ուղենիշ են հետագա աշխատանքի համար: Այսինքն ցույց են տալիս, որ որոշ առաջընթաց կա, բայց անելիք էլ կա»:
Կա ձգտում դեպի ավելի լավ դատական համարագ ունենլը՝ սա արդեն կարծիք է՝ տրված փաստաբանական շարքերից: Դատական համակարգի նկատմամբ վստահության մակարդակի փոփոխություն նկատում է թե ոչ հարցին Փաստաբանների պալատի փոխնախագահ Արա Զահրաբյանն այսպես արձագանքեց: « Այսօր հասարակության վստահությունը դատական համակարգի նկատմամաբ բարձր չէ, բայց կա ձգտում ավել լավ արդարադատության համակարգ ունենալու»:
Փաստաբանը հորդորում է չմոռանալ նաև, որ դատարանների նկատմամբ անստահությունը կարող է նաև , այսպես ասենք, տրամաբանական հիմքեր ունենալ: Խոսքն օրինակ քաղաքացիական դատավարության մասին է, երբ վիճող կողմերը երկուսն են:
«Հիմնականում վիճող կողմերից մեկը հաղթում է, մյուսը պարտվում: Բնական է՝ կլինի նաև օբյեկտիվ դժգոհություն: Բայց եթե դատարանը գտնվում է իր տեղում, այսինքն, եթե վճիռը գրված է հիմնավոր, արդար դատական ակտ է կայացված, ապա նույնիսկ պարտվող կողմը համոզվում է, որ ինքը արդարացիորեն պարտվեց»:
Թե Հայաստանում քաղաքացիական վեճերի ժամանակ պարտվողների որ մասն է կարծում, որ արդարացիորեն պարտվեց, սոցհարցումներն առայժմ չեն մանրամասնում: