ԿարևորՀասարակություն

Սահմանադրական դատարանում ՀՀ ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ

Սահմանադրական դատարանում ՀՀ ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել 2020թ․ հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը, ԱԺ-ին տրամադրել ՄԻԵԴ և ՎՀ խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաև ողջամիտ ժամկետ այդ կարծիքներին ծանոթանալու համար։

Հուլիսի 7-ին Սահմանադրական դատարանում պետք է տեղի ունենար Ռոբերտ Քոչարյանի գործով դիմումի քննությունը։ Քոչարյանի փաստաբանական թիմը օրերս ՍԴ-ից հետ էր վերցրել իր դիմումը, սակայն ՍԴ-ի վարույթում կա ևս մեկ դիմում, որը 2019 թվականի մայիսի 18-ին ներկայացրել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, որը նույն օրը որոշում էր կայացրել Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին, իսկ մայիսի 20-ին նույն Դավիթ Գրիգորյանը կասեցրել էր գործի վարույթը և այն ուղարկել Սահմանադրական դատարան՝ սահմանադրական կարգի տապալման հոդվածի սահմանադրականությունը որոշելու համար։ 

Կարդացեք նաև

Back to top button