ԿարևորՀասարակություն

Կոտայքը հանրային հանգստի մեծ գոտի կունենա

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և հայտնել, որ երբեմնի լքված տարածքը հանրային հանգստի մեծ գոտի կդառնա՝ փոքրիկ լողավազանով, ամֆիթատրոնով, զբոսայգիներով, մանկական ժամանցի վայրերով եւ կանաչապատ ճեմուղիներով։

Կոտայքի մարզպետը հայտնել է, որ ծրագիրն արդեն արժանացել է ՀՀ Կառավարության հավանությանը՝ շուրջ 244 մլն ՀՀ դրամն ուղղվելու է այս նախագծի կյանքի կոչմանը (30%/70% պետություն/համայնք համաֆինանսավորմամբ)։

«Էտալոնային Կոտայք ունենալու ճանապարհին ենք»,- գրել է Ռոմանոս Պետրոսյանը։

Back to top button