
Հուլիսի 2-ին հաստատվել է 593 նոր դեպք, առողջացել են 473-ը: Արձանագրվել է մահվան 6 դեպք: Պացիենտները եղել են 79 (կին), 68 (կին), 62 (կին), 63 (տղամարդ), 72 (կին) և 78 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 153 է:
Այսօր ժամը 11։00-ի դրությամբ ամբողջական պատկերն այսպիսին է.
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 26658
Բուժվողներ՝ 11010
Առողջացածներ՝ 15036
Մահվան ելքեր՝ 459
Ընդհանուր թեստեր՝ 115765:





