ԿարևորՀասարակություն

Աննախադեպ աղբահանության ծրագիր՝ Ծավ, Շիկահող, Ներքին Հանդ, Սրաշեն, Ճակատեն գյուղերում

Արդեն երկու շաբաթ է Կապանի կոմունալ ծառայությունը ձեռնամուխ է եղել «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կազմում ընդգրկված բնության հատուկ պահպանվող տարածքների աղբահանության գործընթացին։

Աղբի հեռացումը պատշաճ մակարդակով կազմակերպելու և աղբահավաք մեքենաների մուտքն ու ելքը անխափան ապահովելու նպատակով՝ Ծավ, Շիկահող, Ներքին Հանդ, Սրաշեն, Ճակատեն գյուղերում կառուցվել են թվով 27 նոր աղբատեղիներ, որոնցում տեղադրվել են շուրջ 40 ցինկապատ աղբամաններ։

Աղբամանները բացի գյուղամիջյան հատվածներից, տեղադրվել են հիմնականում բնակավայրերի ճամփեզրերին գտնվող հանգստի և ժամանցի գոտիներում, ինչը իր հերթին բացառում է աղբը չնախատեսված տեղերում թափելու մարդկանց տհաճ սովորությունը։

Կոմունալ ծառայությունը լիահույս է, որ բնակիչները սրտացավ կվերաբերվեն այդ տարածքներին` իրենցից հետո աղբ չեն թողնի, և դրանք խնամքով կհավաքեն ու կտեղափոխեն այդ նպատակով կառուցված հատուկ աղբատեղիներ։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=622843601989714&id=100027922389017

Կարդացեք նաև

Back to top button