ԿարևորՀասարակություն

Գյումրիում փողոցաշինական աշխատանքների մեկնարկը տրված է

 Գյումրիում մեկնարեկում են փողոցաշինական աշխատանքներ՝  Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջոցներով:

Այսօր՝ հուլիսի 1-ին, Գյումրիում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նրան ուղեկցում էին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը և Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը:

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող փողոցաշինական ծրագրի 2-րդ փուլի առաջին և երկրորդ չափաբաժիններում ընդգրկված թվով 15 փողոցներից երկուսում՝ Մայակովսկի և Օզանյան փողոցներում, նախարարի մասնակցությամբ տեղի է ունեցել հիմնարկեքի արարողություն, տեղեկացնում է Գյումրու համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը:

Փողոցաշինական ծրագրի 2-րդ փուլի առաջին և երկրորդ չափաբաժիններում ընդգրկված թվով 15 փողոցների հիմնանորոգման համար կայացած երկու մրցույթներում հաղթող է ճանաչվել «Վահագն և Սամվել» ՍՊ ընկերությունը:

https://www.facebook.com/gyumruqaxaqapetaran/posts/2403634886608290

Կարդացեք նաև

Back to top button