ԿարևորՀասարակություն

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 523 նոր դեպք, ապաքինվել է 515 մարդ

Հուլիսի 1-ին հաստատվել է 523 նոր դեպք, առողջացել են 515-ը: Արձանագրվել է մահվան 10 դեպք:

Պացիենտները եղել են 65 (տղամարդ), 74 (տղամարդ), 62 (կին), 83 (տղամարդ), 79 (կին), 70 (կին), 65 (կին), 76 (տղամարդ), 66 (տղամարդ) և 76 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 149 է:

Այսօր ժամը 11։00-ի դրությամբ ամբողջական պատկերն այսպիսին է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 26065

Բուժվողներ՝ 10900

Առողջացածներ՝ 14563

Մահվան ելքեր՝ 453

Ընդհանուր թեստեր՝ 113665:

Կարդացեք նաև

Back to top button