
Շենգավիթ վարչական շրջանում կառուցվող պուրակի արտաքին լուսավորությունը կապահովվի արևային էներգիայով աշխատող լուսադիոդային լուսատուներով: Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն այս մասին հայտնում է իր ֆեյսբուքյան էջում՝ կից հրապարակելով լուսանկարներ:




