
Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին նամակ է հղել` հավաստիացնելով, որ համավարակի համատեքստում Հայաստանը կարող է ապավինել Ֆրանսիայի աջակցությանը:
Հայաստանում ֆրանսիացի բժիշկների առաքելություններին աջակցելուց հետո, Ֆրանսիան առաջարկում է պետական քաղաքականության վարկերի տրամադրում Հայաստանի ճգնաժամերին դիմագրավելու կարողությունները ամրապնդելու և երկրի առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտները բարեփոխելու, ինչպես նաև կլիմայական փոփոխությունների հետևանքների դեմ պայքարելու համար:
Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում ներկայացված է նամակը ֆրանսերեն և հայերեն:




