
Պետք է հակահամաճարակային կանոնները պահելու մեր վարքագիծը «ռեստարտի» ենթարկենք, այս մասին այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո։
Վարչապետը ևս մեկ անգամ ՀՀ քաղաքցիներին հորդորեց պահպանել հակահամաճարակային կանոնները՝ պահպանել սոցիալական հեռավորություն, լվանալ ձեռքերը, կրել դիմակ։
«Ունենք 433 մահվան դեքպ։ Մեզնից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ հակահաճարակային կանոնները պահպանելը կարող է կանխել ինչ-որ մեկի՝ բարեկամի, ծանոթի վարակումն ու նրան մահվան դատապարտելուն»,- ասել է Փաշինյանը։
«Պահելով այս կանոնները, մենք կկարողանանք հաղթահարել համաճարակը»,- հավելել է վարչապետը։
Ճեպազրույցին մասնակցել են նաև Առողջապահության նախարարության՝ ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատու, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի` բուժական գծով փոխտնօրեն Նարինե Սարգսյանցը և Մարսելի Նորդ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար, բժշկության ոլորտում առաջատար գիտնական, պրոֆեսոր Լորան Փափազյանը:




