ԿարևորՀասարակություն

Շարժական նոր ռենգտեն սարք՝ Հայաստանին

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելությունն ՀՀ Առողջապահության նախարարությանը տրամադրել է շարժական ռենտգեն սարք՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում Covid19 համավարակի դրական ախտորոշում ունեցող պացիենտների բուժման ընթացքում օգտագործելու համար։

Հայաստանում արտակարգ դրություն հայտարարվելուց ի վեր, Միացյալ Նահանգները հարմարեցրել է իր աջակցությունը ըստ հայ գործընկերների կարիքների՝ աջակցելով նրանց առավել արդյունավետ պայքար մղել COVID-19 համավարակի դեմ՝ վերափոխելով և ավելացնելով ԱՄՆ կառավարության ֆինանսական աջակցությունը Հայաստանին ?6,6 միլիոն դոլարով։

Անցած 20 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները ավելի քան ?1,57 միլիարդ դոլարի ընդհանուր ներդրում է կատարել Հայաստանում, որից ?106 միլիոն դոլարը՝ միայն առողջապահության ոլորտում։

https://www.facebook.com/USAIDArmenia/posts/3336255533062392

Կարդացեք նաև

Back to top button